Աննախադեպ ջրհեղեղ՝ անապատում. Դուբայում հեղեղվել են փողոցները և մետրոն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դուբայում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ են առաջացել։ Այս մասին հայտնում է Khaleej Times-ը։ Ապրիլի 15-ի երեկոյից հորդ անձրևը չի դադարում. տեղի իշխանությունները խորհուրդ են տվել նրանց, ովքեր օդանավակայան հասնելու կարիք ունեն, օգտվել մետրոյից կամ այլընտրանքային երթուղիներից։ Քաղաքի որոշ հատվածներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ ջուրը հասնել է մինչև մարդկանց ծնկները։

Քաղաքում չեղարկվել է 17 չվերթ,  շատերը հետաձգվել են, իսկ որոշները վերաուղարկվել են այլ օդանավակայաններ։ Առավոտյան հեղեղվել է մետրոյի «Օնպասիվ» կայարանը, ինչի պատճառով այլընտրանքային ավտոբուսային երթուղի է կազմակերպվել։ Նման իրավիճակ է նկատվում նաև էմիրությունների մյուս քաղաքներում։

Ոստիկանությունը վարորդներին հորդորել է զգուշավորություն ցուցաբերել։ Արտակարգ իրավիճակի պատճառով ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է հետաձգել ապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները։

 

447 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն