«Հանկարծակի ամառից» դեպի «հանկարծակի ձմեռ»․ Լևոն Ազիզյան

Արկտիկական հզոր օդային զանգվածները Եվրոպայի մեծ մասում ջերմաստիճանի շատ կտրուկ անկում են առաջացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

««Հանկարծակի ամառից» դեպի «հանկարծակի ձմեռ»։

Արկտիկական հզոր օդային զանգվածները Եվրոպայի մեծ մասում ջերմաստիճանի շատ կտրուկ անկում են առաջացրել։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 5-10 աստիճանով։

Գերմանիայում, Լեհաստանում և Սկանդինավյան երկրներում սպասվում են ձյան տեղումներ և ցածր ջերմաստիճան։ Արդեն նոր շաբաթվա սկզբին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը կնվազի և կմոտենա զրոյին, ինչը պայմաններ կստեղծի հնարավոր ուշ ցրտահարությունների համար։ Կենտրոնական Եվրոպայում անցյալ շաբաթվա մի քանի շոգ ամառային օրերից հետո ցերեկային առավելագույն ջերմաստիճանները կհասնեն 10 աստիճանի:

Ցուրտ ժամանակաշրջանը, ըստ երևույթին, պատրաստվում է ձգձգվել, քանի որ Ատլանտյան օվկիանոսի վրայով, ամենայն հավանականությամբ, կզարգանա բարձր ճնշում, ինչը ճանապարհ կբացի հետագա ցուրտ օդային զանգվածների համար»,-գրել է  նա:

 

Իրավաբան.net
853 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն