Ռուսների «սшրսшփելի» գիշերը. ի՞նչ է հայտնի

 

Անցած գիշեր ուկրաինական 84 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի յոթ մարզերում։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ 36 անօդաչու թռչող սարք են խոցել Ռոստովի մարզում, ևս 21-ը՝ Բրյանսկում։

Մնացած ԱԹՍ-ները ոչնչացվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Տամբովի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Նշվում է նաև, որ Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրա. այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։

Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ գործարանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։ Հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ չորս ժամ։

Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանը միակ նավթավերամշակման գործարանն է Ռոստովի մարզում և նավթամթերքների ամենամեծ մատակարարը Ռուսաստանի հարավում: Դրա ընդհանուր հզորությունը 5,6 մլն տոննա է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել