ՀՐԱՏԱՊ
Մանե Հակոբյանը հարսի զգեստով.դերասանուհին ամուսնանում է
Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ ինչ են կանխատեսում աստղերը` մայիսի 3-ի համար
4 կենդանակերպի նշան, որոնք ֆինանսական հաջողություն կունենան մայիսին
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մանե Հակոբյանը հարսի զգեստով.դերասանուհին ամուսնանում է
03.05.2026
Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ ինչ են կանխատեսում աստղերը` մայիսի 3-ի համար
03.05.2026
4 կենդանակերպի նշան, որոնք ֆինանսական հաջողություն կունենան մայիսին
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Գործնական քննություն այլևս չի պահանջվի․ ինչ փոփոխություններ են նախատեսվում միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական որակավորման ոլորտում

admin
25.01.2026 3 Min Read
10 0

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվել են որոշ դասերի (ենթադասերի) վարորդական վկայական ունեցող միջպետական փոխադրումներ կատարող վարորդների նախնական մասնագիտական որակավորման, պարբերական մասնագիտական վերապատրաստման և մասնագիտական որակավորման վկայական (ՄՈՎ) տրամադրելու գործընթացներըՎարորդները նախնական որակավորման վերապատրաստման դասընթացի ավարտից հետո պետք է հանձնեն քննություն, որի դրական արդյունքի դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տրվի ՄՈՎ, որի ձևը հաստատված է սույն որոշմամբ։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Վերապատրաստման դասընթաց իրականացնելու իրավունք ստացած կազմակերպության կողմից արրդեն իսկ սկսվել են դասընթացները, որոնց ավարտից հետո ՏԿԵ նախարարությունը պետք է ապահովի որակավորման քննությունների ընդունման և ՄՈՎ-ի տրամադրման գործընթացը։ Սակայն նախարարությունը դեռևս որևէ կազմակերպության հետ չունի ստորագրված պայմանագիր, ով կիրականացնի SO 7810 և 7816-1ստանդարտների պահանջներին համապատասխան ՄՈՎ-ի տպագրությունը։

 

Մյուս կողմից ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը, այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն ուժի մեջ են մինչև դրանց ժամկետների ավարտը։ Դրույթը սահմանվել էր հաշվի առնելով, որ ՏՆԵԿ թույլտվությունները տրամադրելու համար կազմակերպությունները պետք է ներկայացնեն վարորդների ՄՈՎ-ը, իսկ ՏԿԵՆ-ը դեռևս մասնագիտական որակավորման քննությունները չի կազմակերպում և ՄՈՎ չի տրամադրում։ ՏՆԵԿ թույլտվությունների տրամադրման գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդունել նաև 2026 թվականիտարեսկզբին այլ պետություններում սահմանված կարգով ստացված ՄՈՎ-երը։

 

Բացի այդ՝ ԵՄ-ում վարորդների մասնագիտական որակավորման վերաբերյալ 095 (Code 95) նշումը սահմանված է ԵՄ 2003/59/EC դիրեկտիվով։ ԵՄ անդամ պետությունների մեծ մասում մասնագիտական որակավորման վավերականությունը կարող է հաստատվել նաև հենց վարորդական վկայականի վրա՝ «95. dd.mm.yyyy» ձևաչափով (վավերականության վերջնաժամկետով) նշում կատարելու միջոցով։ Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Խորվաթիա, Սլովենիա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Հունաստան, Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Կիպրոս։ ԵՄօրենսդրության համաձայն՝ երկու տարբերակն էլ հավասարապես օրինական են։ Պետությունները կարող են կիրառել մեկը կամ երկուսը միաժամանակ։

 

Հիմք ընդունելով միջազգային փորձը անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանել պահանջ ՄՈՎ-ի փոխարեն վարորդական վկայականների դարձերեսին վարորդների մասնագիտական որակավորման ժամկետը սահմանող 095 կոդի վերաբերյալ նշում կատարելու մասով։ Նման կարգավորումը ՀՀ-ում կիրառելը կդյուրացնի վարորդների մասնագիտական որակավորման գործընթացը։

 

Անհրաժեշտ է վերանայել նաև որոշմամբ սահմանված գործնական քննության պահանջը, քանի որ ՏԿԵՆ-ը չունի համապատասխան ռեսուրսներ։ Իրականացվածուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ում վարորդների մասնագիտական որակավորման (Code 95 / CPC) շրջանակում գործնական (վարելու) քննության պահանջը պարտադիր չէ բոլոր պետություններում։ 2003/59/EC դիրեկտիվը թույլ է տալիս, որ պետությունները կիրառեն միայն տեսական քննություն և/կամ ուսուցում, առանց առանձին գործնական վարելու քննության։

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ սահմանվում է հետևյալ պահանջները՝ընդունել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այլ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված վարորդների մասնագիտական որակավորման վկայականներն մինչև 2026 թվականի մայիսի 1-ը․

սահմանել կարգավորում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշմամբ սահմանված վարորդական վկայականի դարձերեսի 12-րդ դաշտի համապատասխան դասի(ենթադասի) տողում մասնագիտական որակավորման գործողության ժամկետի վերաբերյալ «95․օր․ամիս․տարեթիվ» ձևաչափով նշում կատարելու վերաբերյալ․

Հանել մասնագիտական որակավորման գործնական քննության անցկացման վերաբերյալ կարգավորումը,Ինչ արդյունք է ակնկալվում

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում կդյուրացվի միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական որակավորման գործընթացը, կապահովի ՀՀ օրենսդրությամբ սահմանվված միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրումը և մասնագիտական որակավորրման փաստաթղթավորումը։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 28-րդ կետի կատարման ապահովմամբ:Բյուջետային ազդեցություն

 

Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նվազում կամ ավելացում չի նախատեսվում։

https://www.facebook.com/share/p/1ZdUqi2MyT/

 

 

Share Article

admin

Previous Post

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք

Next Post

Իսկական ջեքփոթ․ 3 կենդանակերպի նշաններ, որոնց փետրվարին սպասվում են մեծ հաջողություն և հարստություն

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am