ՀՐԱՏԱՊ
Բանակից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից
2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
09 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Բանակից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից
09.05.2026
2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)
09.05.2026
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
09.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են․ գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

24.01.2026 One Min Read
3 0

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հայկ Հ․-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի տակ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Երքաղույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հայկ Հ.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Սարգիս Մ.-ն և 31-ամյա Ռոման Շ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկով։Հրշեջ-փրկարարները վիրավորներից Ռոման Շ.-ին և Հայկ Հ.-ին պատկարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ Սարգսի Մ.-ին քաղաքացիներն են մոտեցրել շտապօգնությանը։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մկրտչյանն ու Հայկ Պետրոսյանը։

 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

https://azatnews.am/news/25802/?fbclid=IwY2xjawPhUtBleHRuA2FlbQIxMABicmlkETFSZVlDNDBseXhVT3ZXYnlEc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqbA549BsnP5pIuX_cHaV6cbk4WmbQ1BLsnLXXvh_al9R0pNZSckWrm-L2xy_aem_9nHDEj1Ixcv48HWXNXyKBA

Share Article

Previous Post

Սրա հետևից էիք եկել արա լոխեր. Նայեք`որտեղ էր պահել JESUS շղթան 222 Lava-ն

Next Post

Ձյուն կգա․ ի՞նչ եղանակ սպասել հունվարի 24-28-ը

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am