Ինչպես կարող են թոշակառուներն ու նպաստառուները ստանալ 20% հետվճար․ քայլ առ քայլ ուղեցույց

Աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարությունը տեղեկացնում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, կարող եք հետևել ներկայացվող ուղեցույցին և անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից Ձեզ տրվող 20% հետվճարի ծրագրից։

 

Դրա համար պետք է`

✅ Քայլ 1։ Մուտք գործեք online.ssa.am հարթակ։

✅ Քայլ 2։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։

✅ Քայլ 3։ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)։

https://socialmedia.am/113776.html

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել