Ողբերգական ավտով թար՝ Սյունիքի մարզում. Մեքենան հայտնվել է Ողջի գետում

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, «Պրինց» ռեստորանահյուրանոցային  համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի և Կապանի փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։

Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

 

618 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն