Երևանում արտակարգ իրավիճակ է․ Ինչ է կատարվում

1or.am-ը գրում է. Երևանի Կոմիտաս 36 հասցեում գրավատուն է գործում, որի դիմաց մարդիկ են խմբված ու նկատվում են զինվորական համազգեստով հատուկ ջոկատայիններ, ովքեր ինքնաձիգեր են կրում:

Հավաքվածներից ինչ որ բան ճշտել չհաջողվեց:

1or.am-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ լրատվության վարչություն, որտեղ մերժեցին որևէ մեկնաբանություն տալ.

«Եթե ոստիկանության հետ կապված ինչ-որ բան լինի, երբ կունենանք հրապարակման ենթակա տեղեկատվություն, կհրապարակենք, այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:

894 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն