Արտակարգ դեպք․22-ամյա երիտասարդ և 56 ու 36 տարեկան կանայք են ձերբ ակալվել (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։

Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։

Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։ Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։ Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։   Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

https://mediaroom.am/armenia/artakarg/item/53921-22-56-36.html

277 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն