Վարչապետը տեսանյութ է հրապարակել դեպի ակադեմիական քաղաք այցից

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ևս տեսանյութ է հրապարակել Կառավարության անդամների հետ դեպի Ակադեմիական քաղաք կատարած այցից: «Երևանից Ակադեմիական քաղաք՝ գնացքով»,- գրել է վարչապետը:

Ակադեմիական քաղաք ուղևորվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ գնացքից ու նշելով, որ ապագայի քաղաքը կունենա էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, որը կրթական ավանը կկապի Երևանին:

Սիսակ Գաբրիելյանն էլ իր էջում նշել էր, որ ընդամենը 27 րոպեում մետրո+գնացքով Երևանի Սասունցի Դավիթ կայարանից մեկ կանգառով հասել են Ակադեմիական քաղաք: Կայարանը նախատեսված է կառուցել Ակադեմիական քաղաքի կենտրոնում:

https://mediaroom.am/armenia/society/item/53907-2024-04-12-14-02-58.html

404 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն