Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ-ում մեկնարկել է փակ նիստը

Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:

ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:

Նրանք են՝ իշխող մեծամասնությունից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր խմբակցություններից Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստմյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը։

ԱԺ նախագահը պահանջեց, որ նիստին մասնակցող պատգամավորները հանձնեն հեռախոսները, իսկ լրագրողները հեռանան օթյակից։

Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի: Հրատապ նիստի առաջարկով, հիշեցնենք, հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Իրավաբան.net
79 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն