ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Թբիլիսիում պա յթյուն է որոտացել․ կա 2 զ.ոհ և 4 վիրավոր

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 2 քաղաքացի մա հացել է, 4-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։Պայթյունը եղել է Բոչորմա փողոցի 12 հասցեում գտնվող խանութներից մեկում։

«Ըստ օպերատիվ տեղեկությունների, մահացել է 2 և վիրավորվել 4 քաղաքացի, որոնք տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել: Ներկայում դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև հրշեջներ և քրեական ոստիկանությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Իրավաբան.net
402 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն