Թուրքիայում 2-րդ խոշոր հրդեհն է գրանցվել

Ապրիլի 3-ին Անկարայի Յենիմահալլե թաղամասում գտնվող «Hurdacılar Sanayi Sitesi» ընկերության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:

Մեքենաների անվադողերի և տարրատեսակ թափոնների պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգարվվել է 111 հատուկ տեխնիկա և 468 հրշեջ:

Դեպքի վայր են ուղարկվել նաև մեծ թվով շտապօգնության, ոստիկանության և փրկարար ծառայության ջոկատներ:

Նշվում է, որ զոհեր և կամ վիրավորներ չկան, իսկ մարման աշխատանքները տևել են 16 ժամ:

Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայում վերջերս տեղի ունեցած միակ ուժգին հրդեհը չէ: Ապրիլի 2-ին խոշոր հրդեհ էր բռնկվել նաև Ստամբուլում, որի հետևանքով մահացել էր 29 և վիրավորվել 8 մարդ:

644 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն