Ավետ Բարսեղյանը, Արկադի Դումիկյանը, Սարոն, Ալլա Լևոնյանը և այլ հայտնիներ՝ Սամվել Գրիգորյանի որդու հարսանիքին (լուսանկարներ)

Երեկ կայացել է հայտնի հաղորդավար շոումեն Սամվել Գրիգորյանի որդու՝ Նարեկ Գրիգորյանի հարսանիքը, նրա հարսանցուն է Օլյա Օխանյանը: Նրանց պսակադրության արարողությունը կայացել է Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Նրանց հարսանիքի ընթացքում պահպանվել են ավանդական արարողակարգերը՝ հարսին կոշիկ հագցնել, թրով դուռը փակել և այլն, իսկ հարսանեկան արարողությունն էլ անցկացվել է Դվինում։

Զույգի հարսանեկան կնքահայրը «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։

Հարսանեկան արարողությանը ելույթ են ունեցել, ներկա են եղել Ավետ Բարսեղյանը, Կարեն-Սևակ երաժշտական զույգը, Գայա Արզումանյանը, Հայկ Ղևոնդյանը, Սյուզան Մարգարյանը, Ալլա Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Նիկ Եգիբյանը, Արկադի Դումիկյանը և այլք։

Հարսանիքի ընթացքում հնչել է նաև փեսայի հորաքրոջ՝ երգիչ Արմինե Գրիգորյանի հայտնի երգը։

1 401 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն