Ովքե՞ր իրավունք ունեն ապրել Ռուսաստանում․ Պուտինի պահանջը

Նրանք, ովքեր հարգում են մեր երկրի ավանդույթները, պետք է գան և ապրեն Ռուսաստանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր սկզբունք է առաջարկել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։

«Միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթը և պատմությունը, կարող են գալ Ռուսաստան՝ ապրելու և աշխատելու», – նկարագրել է Պուտինը իր առաջարկած մոտեցման գաղափարը։

Ռուսաստանի նախագահը երկրի ՆԳ նախարարության առաջնահերթություններից է անվանել անօրինական միգրացիայի կանխարգելումը։

Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին անհրաժեշտ է խուսափել հասարակության մեջ այլատյացության և իսլամաֆոբիայի աճից։

1 563 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն