Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ լայնամասշտաբ պատ երազմ սկսելու համար. Փաշինյան

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։ Այս մասին հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշատ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Այս համատեքստում ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը երբևէ հավակնություն չի ունեցել և չունի Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա, Բաղանիս Այրում գյուղերի նկատմամբ։

«ՀՀ–ն որևէ հավակնություն չունի իր միջազգայնորեն ճանարված ինքնիշխան տարածքից դուրս»,– ասել է նա։
Անդրադառնալով այն մեկնաբանությանը, որ Հայաստանը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին` Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ ամենը սուտ է։

«Խաղաղության մեր ձգտումների և խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են, բայց ՀՀ-ում երբևէ չի եղել Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր, որը չի կարելի շփոթել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հետ, որը եղել է կա ու կլինի ՀՀ»,- հայտարարել է Փաշինյանը:

Իրավաբան.net
604 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն