Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ նահանգում այսօր 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Report-ը՝ Anadolu-ին հղումով, այս մասին ասվում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հաղորդագրության մեջ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03.25-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 13,83 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

30 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն