Ջուր հավաքեք․ մեկ օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 25-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազի, Չաուշի,

Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցների, Բաշինջաղյան փողոցի, փակուղու և նրբանցքների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների,  Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 41-65 կենտ համարների, Սիլիկյան հին խճուղու, Աշտարակի խճուղու, • Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, • Կոտայքի մարզի՝  Զովունի գյուղի 20-26 փողոցների, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղերի, • Արագածոտնի մարզի՝ Ուշի գյուղի, • Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
https://mediaroom.am/armenia/society/item/50735-2023-12-23-08-55-37.html

708 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն