Կարեն Ենգիբարյանը 35 տարեկան էր, ամուսնացել էր 3 տարի առաջ. ՖՈՏՈ

Մոսկվայում մա հացել է Crocus City Hall-ի ողբերգության ժամանակ մարդկանց տարհանմանն օգնած հայազգի Կարեն Ենգիբարյանը։ Տեղեկությունը Bavnews.am-ին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:

35-ամյա Կարենը աշխատում էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է համերգասրահից ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է տեսել և վազել դեպի կենտրոնական մուտքը։ Մարդկանց դուրս է հանել ծխից, տարել բժիշկների մոտ ու վերադարձել։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։

Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:

Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել։

karen-engibaryan_tngW7.jpg

1 365 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն