Տավուշում հրդ եհից մո խրացած Սուրեն Մելքումյանը Հադրութից էր․ Նոր մանրամասներ դեպքից․ ՖՈՏՈ

Զորականում հրդեհից մոխրացածը Հադրութից բռնագաղթած, Արցախի ՊԲ զորացրված մայոր էր

Այսօր՝ մարտի 29-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղում խորհրդային տարիների անասնագոմին մոտ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել, որի մեջ ժամը 15․00-15․40-ի սահմաններում այրվել-մոխրացել է 1970թ․ ծնված Սուրեն Մելքումյանը։

Նա Զորական գյուղում հաստատվել էր մոտ 3 ամիս առաջ, անցած տարվա աշնանը բռնագաղթել էր Արցախից, սկզբում հաստատվել Բերդ համայնքում, որտեղից վերաբնակվել է Զորականում։ Զորականից տեղեկացա, որ Սուրեն Մելքումյանն ամուսնալուծված էր, կնոջից և երկու աղջիկներից բաժան էր ապրում։

Ծագումով Հադրութի շրջանից Սուրեն Մելքումյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորացրված մայոր։ Նա Զորականում արածեցնում էր համագյուղացիներից մեկի ոչխարի հոտը։ Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն ասաց,որ գյուղում իրենք հոգատարությամբ են վերաբերել Սուրեն Մելքումյանին,այսօր՝ մարտի 29-ին նրան են հանձնել օգնության ապրանքների ծանրոց։

Համագյուղացին,ում ոչխարները պահել է Սուրեն Մելքումյանը , այսօր Սուրենին հանգիստ է տվելԼ Սուրեն Մելքումյանը հակում ուներ ալկոհոլի նկատմամբ։ Զորականացիները կարծում են, որ նա իրեն տրված հանգիստը վայելելով՝ տնակում թեժացրել է փայտ վառող վառարանը , դա կարող էր հրդեհի պատճառ լինել։ Զորականի բնակիչները և Նոյեմբերյանից ժամանած հրշեջները փորձել են մարել կրակը, սակայն ուշ է եղել։

Возможно, это изображение огонь

Возможно, это изображение 1 человек, огонь и трава

 

Поделиться
Класс
Tweet
98 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն