Ինչքան Նոր տարվա օրերը մոտենում են, այնքան պահնջարկ ունեցող մթերքները թանկանում են։ Շատերը նախօրոք են գնումներ կատարում, բայց ոչ բոլորին է դա հաջողվում, թե ֆինանսական և ժամանակի առումով։ Մեր հետևորդների Աստղիկը կիսվել է իր գնումների փորձով, արժեքներով և խորհուրդ տալիս բոլորին տվյալ վայրից մատչելի գնով ձեռք բերել չարազ։ Խոսքը Մալաթիայի շուկայի մասին է։
Վաճառողի անունը Կարեն է և նա գտնվում է հենց սկզբնամասում։ Աստղիկը ձեռք է բերել կառալյոկի չիր, սուջուխ, ընկույզ, նուշ և պնդուկ։ Արժեքները ՝ 3000 դրամ չարազեղենը և կառալյոկի չիրը։ Խոսքը մեկ կիլոգրամի մասին է։ Համեմատաբար սա մատչելի գին է և շատ լավ որակ։
Պնդուկ Կալորիականությունը 100 գրամում մոտ 630 կկալ է, որի մոտ 80%-ը՝ ճարպերից: Ինչպես նուշը՝ պնդուկը նույնպես պարունակում է վիտամին E, որը հակաօքսիդիչ է և պաշտպանում է բջիջները օքսիդացումից։ Պարունակում է նաև մագնեզիում, մանգան, որոնք կարող են նվազեցնել խոլեստերինի և սրտային որոշ հիվանդությունների ռիսկը։ Պնդուկը դիետիկ մանրաթելերի հրաշալի աղբյուր է, որի շնորհիվ օրգանիզմում կատարվում է նորմալ մարսողություն և չի առաջանում փորկապություն։ Պնդուկը չափազանց հեշտ է ավելացնել առօրյա սննդակարգի մեջ։ Այն ավելացնում են հաց և կեքսեր թխելիս, պրալին պատրաստելիս։ Պնդուկից նույնպես ստանում են յուղ, կարագ, կաթ, ալյուր։ Պնդուկը նաև իդեալական համադրվում է շոկոլադի հետ և սիրված զարդարանք է պաղպաղակի ու այլ աղանդերի համար։ Նուշը, պնդուկը և պիստակն անհրաժեշտ է թրջել առնվազն 6-8 ժամ։ Օրական խորհուրդ է տրվում ուտել 30 գրամ պնդուկ, որը համապատասխանում է 20 հատին։ Չարաշահահելու դեպքում կարող է առաջացնել գազեր և ուռածություն որովայնում։