Baza. «Կրոկուսի» զուգարաններից մեկում հայտնաբերվել է 28 զո.հվածի մարմին, տարհանման աստիճաններին՝ 14 մարմին

Baza տելեգրամյան ալիքը հայտնել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո համերգասրահի զուգարաններից մեկից հայտնաբերվել է 28 զոհվածի մարմին։ Բացի այդ, պարբերականի տվյալներով, 14 մարմին էլ հայտնաբերվել է տարհանման աստիճաններից մեկի վրա։

Baza-ի աղբյուրների տվյալներով՝ «մահացածները պառկած են եղել ընտանիքներով, ոմանք մահացել են միմյանց գրկած։ Կան դեպքեր, երբ մայրերը գրկած էին իրենց երեխաներին»։

Նշվում է, որ մարդիկ թաքնվել են զուգարանում, երբ սկսվել էր հրաձգությունը, որից հետո զանգահարել են արտակարգ ծառայություններ և խնդրել դուրս հանել իրենց արգելափակված այդ տարածքից: Նրանք հայտնել էին, որ հրդեհի պատճառով ծուխը լցվում է այդ սենյակ։

Վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան այս համերգասրահում զոհվել է առնվազն 115 մարդ։ Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ էին դարձել հրազենային վնասվածքները և այրվող նյութերից թունավորումը։

Համերգասրահի վրա հարձակումից հետո «Կրոկուս»-ում հրդեհ էր բռնկվել։ Դրա հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել էր։ Այն պատկանում է ադրբեջանցի մեծահարուստ Արազ Աղալարովին։

ՌԴ ԱԴԾ-ն այսօր հայտարարել է, որ ձերբակալել է ահաբեկչական հարձակման 4 կասկածյալներին։

Իրավաբան.net
1 529 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն