Սրան տեղափոխցին Աբովյանի կանանց գաղութ։ Ինչ օրն են գցել նրան այնտեղ

Երեխայի նկատմամբ դա ժան վերաբերմունք ցուցաբերած կնոջը տեղափոխել են Աբովյանի կանանց գաղութ

 

ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինը տեղափոխվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, բոլորին հայտնի կանանց գաղութ։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, ապա  7 օր անց կտեղափոխեն մեկուսարան։ Վերջինս մեկուսարանում կմնա մինչեւ դատավճիռ կայացվի, որից հետո դուրս կգա դատապարտյալների ընդհանուր խումբ։

Հիշեցնենք՝ քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պո ռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռ նոգրաֆիա: Մանկական պո ռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։

https://infoport.am/am/news/society/erekhayi-nkatmamb-dazhan-verabermunq-cucaberats-knojy-teghapokhel-en-abovyani-kananc-gaghut?fbclid=IwAR0XgonqtMRS-gIt5lRZLLXUeqZ8SpHSrkOHejI1iBBs-FhMWGFN3XTSmDY

68 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն