Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ն․-ի վարած «Toyota» մակնիշի և 34-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը հղի կին է տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ մյուս 3-ը երեխաներ են, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը և Մհեր Վարդանյանը։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
https://www.facebook.com/share/1MAZvcWigt/
