Պատրաստվեք․ 8 ժամ գազ չի լինելու

Գազպրոմ Արմենիան տեղեկացնում է․

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 5-րդ փողոցի, Թամանցիների, Սասունցիների, Բարեկամության, Գայի, Ամիրյան, Աբեղյան, Չուխաջյան, Հաղթանակի, Խուդյակովի փողոցների, Երևանյան խճուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

565 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն