Կո րծանվել է Իլ-76 ինքնաթիռը. կան զ ոհեր

Օրենբուրգի 5 օդաչուներ զ ոհվել են Իվանովոյի մերձակայքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն, Իվանովոյի մարզում պլանային չվերթի Իլ-76 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, պատճառն այն է, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը բռնկվել է։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը թռչել է Իվանովոյի օդանավակայան։ Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է, որ զոհվածների թվում կան Օրենբուրգի օդաչուներ, որոնք ծառայում էին 117-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գնդում։

Օրենբուրգի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքապետ Սերգեյ Սալմինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին։ «Օդանավում եղել է 16 մարդ, որոնցից 5-ը Օրենբուրգի 117-րդ ռազմական տրանսպորտային ավիացիոն գնդի օդաչուներ էին: Ցավակցում եմ զո հվածների ընտանիքներին և ընկերներին: Նրանք հավերժ կմնան մեր հիշողության մեջ, մեր սրտերում: Օրենբուրգը սգում է ձեզ հետքեզ հետ»,- ասել է Սալմինը:

 

https://mediaroom.am/armenia/society/item/53020-76.html

918 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն