Երեխաներ են վր աերթի ենթարկվել․Մանրամասներ

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 52-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի Շչերբինայի փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 9-ամյա Աշոտ Ն.-ին և 14-ամյա Մանե Ն.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։   Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

https://mediaroom.am/armenia/artakarg/item/52965-2024-03-11-18-41-10.html

582 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն