50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղան անարդյունավետ․ 9-ամյա րեխան մա հացավ

Արարատի մարզի բնակիչ’ 9-ամյա երեխայի մա հվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մա հ։ Ի պատասխան մամուլի հրապարակումների’ հայտնում ենք, որ երեխայի մա հվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

https://mediaroom.am/armenia/society/item/52952-50-9.html

1 106 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն