6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից երկրորդ կգնա. ԿԳՄՍՆ

Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից, փոխանցում է 1lurer-ը։   Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս:   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, թե՛ 2-րդ դասարանի ծրագրերը:   Նախարարությունից պնդում են, որ այդ հարցում երեխային միայնակ չեն թողնի, նրա հետ կաշխատի ուսուցիչը: Ըստ պատասխանատուների՝ 6 տարեկանից դպրոց հաճախելու նպատակահարմարությունը հիմնավորվում է բազմաթիվ հետազոտություններով:

https://mediaroom.am/armenia/society/item/52935-6-7.html

1 366 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն