Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Nissan March» մանկիշի ավտոմեքենան խփում, գետին գցում անցորդին․ դա ժան դեպքի մանրամասներ

Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում 31-ամյա Տիգրան Ա.-ն իր վարած «Nissan March» մանկիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Դ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վթարի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, սակայն տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերոբ Չրաղյանն ու Գոռ Հախնազարյանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ  Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

https://mediaroom.am/armenia/society/item/52900-nissan-march.html

912 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն