Գազատար է վնասվել․ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

 

Ըստ գերատեսչության՝ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը՝ ժամը 19։00-ն։

Գազատար է վնասվել․ 1 օրից ավել հարյուրավոր հասցեներում գազ չի լինի

https://azatnews.am/news/23935/

https://youtube.com/shorts/iRkkHCkSILg?si=xD7PAwMlDbYZxhxe

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել