Զույգը «Մինիսո» խանութից գողացել է 1 սրբիչ, 2 ատամի խոզանակ, 1 լոգանքի գել և 1 զույգ գուլպա․գործը դատարանում է

 

 

 

 

 

 

Դեկտեմբերի 5-ին Երևանի քրեական դատարանի Երևանի և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Հովհաննես Ավագյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

 

Դեպքի հանգամանքները

 

Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհու Ք․Խ․-ի հետ մուտք է գործել՝ Երևան քաղաքի Մաշտոցի 20/4 հասցեում գտնվող «Միմիսո» խանութ սրահ, ապա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական պայմանավորվածության գալով Ք․Ա․-ի հետ, ժամը 19:00-ից ժամը 20:30-ի սահմաններում սահմաններում, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով խանութ-սրահի տարբեր հատվածներում գտնվող բաց պահարաններից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի առարկաներ, մասնավորապես՝ մեկ հատ սրբիչ, երկու հատ ատամի խոզանակ, մեկ հատ լոգանքի գել և մեկ զույգ գուլպա՝ «Միմիսո» խանութ-սրահին պատճառելով մանր չափի ընդհանուր 22.250 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսինքն, Ա․Ա․-ին է մեղսագրվում մեղավորությամբ կատարված հանրորեն վտանգավոր արարք։

 

Ա․Ա․-ին առաջադրված մեղադրանքը

 

Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.

 

«Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,»

 

Նախատեսված պատիժը՝ տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://www.facebook.com/Iravabannet/posts/pfbid02orVpWNEXudm6BN2StXLagxL36c9w88oTNq6QGpzdWMd68YeZTGsLAftBcx6dffPzl

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել