Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 6-9-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեւանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fblognews.am%2Farm%2Fpress%2F919339%2F%3Ffbclid%3DIwY2xjawOhCRpleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEex-jD6RSnJ3aUJrdtyqWlh8ZhAIYwroK4mZGY8ZdEXHN1ODb0sca10g83KDU_aem_iRrbwhms7JSp8OR5-Rmhuw&h=AT1gbRSG8FAvjWLZtvhs468nKpuH1e-n6lhHxQk7mRfKK1qQaG6zuCCzd7RMMt0j5w4qW5LJ-GGNJe0s8Tze7BJHbimv41Q9doAKK7EqPifyIxuOBotyjls6PAtFcrY&s=1