Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ։
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է, որ 2026 թվականին շարունակվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդներիդիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին՝ կառավարության սահմանած կարգով:
Ներկայում ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ըստ որի՝ 2025 թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած սոցիալական խմբերին։
Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2026 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերն արդեն իսկ նախատեսված են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmediahub.am%2Fpost%2F9gm3lbefntifg56m%3Ffbclid%3DIwdGRzaAOgp3hjbGNrA6CndmV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHngwz9Kd7gApYLQ0MWOVu7S1Z4w5Kj5jh2mXWoQzJ3RN69owL2YwTjj0pB8-_aem_WW650ZefOodNinOTjz7IWA&h=AT1THVcDEtC_mt_IvvsEF1KBYMf2ZbBUBT2nhU8ofVpSUfPtcX7UoPTi6fAIjEz-f2Zo6nLv6z6vexwnML4hu3giYPb4yl8Bz6DgTULGWzMHjgsvOa06ZiOgCfedc_M&s=1