Արտակшրգ դեպք՝ Գեղարքունիքի մшրզում. քույրը փրկել է եղբոր կյшնքը, իսկ նրանց հшյրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյшնքին

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Տեղում համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ, և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%B8%D6%82%D5%B5%D6%80%D5%A8-%D6%83%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8?fbclid=IwY2xjawGdru1leHRuA2FlbQIxMQABHVf2lxep67Wsg_Pw5HtH-s7Wuznw6rmir_fTEWBuzVX91gdhbDObSPRq5A_aem_OUJwL8VN-Y9qkXyYtKWwDA

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել