Նպաստի նոր տեսակ․ ամսական 60․000 դրամ, եթե ․․․

Կսահմանվի պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը։ Բովանդակային առումով այն կլինի Կառավարության 2021 թվականի որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանւ ներկայացմամբ՝ օրենքի ընդունումից հետո արդեն ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ՝ նախկին երեքի փոխարեն։ Պայմանը նա է, որ երեխայի դիմող ծնողը լինի ՀՀ քաղաքացի։

«Այս աջակցությունը կար, սակայն իրականացվում էր որպես փորձնական ծրագիր։ Այն իրականացվեց 4 տարի՝ սկսած 2022 թվականից։ Վերլուծությունը ցույց տվեց, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Որոշվեց փոխել դրամական աջակցության կարգավիճակը և դարձնել մշտապես գործող պետական նպաստ»,-ասաց Անահիտ Գալստյանը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է երեխաների համար ծննդյան միանվագ նպաստին։ Մասնավորապես, նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 500 000 դրամ՝ անկախ կարգաթվից։ Այսինքն՝ գործող կարգավորումներով առաջին և երկրորդ երեխաների համար տրամադրվում է 300 000-ական դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրվում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում տրվում է 1 500 000 դրամ։

 

«Հիմա նոր կարգավորումներով, անկախ երեխայի կարգաթվից, ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 000 դրամ։ Պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել ընդհանուր ծնելիությունը խրախուսելու համար։ Այսինքն՝ ծրագիրը պետք է ուղղված լինի առաջին և երկրորդ երեխաների ծնունդների խրախուսմանը»,-ասաց Անահիտ Գալստյանը։

Միաժամանակ, Անահիտ Գալստյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 տոկոս հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50 000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60 000 դրամ։

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmedianews.site%2F596049%2F&h=AT3H1ZJ6L1MOHfMxjRwXAXE3GkWC3epVgqXVKNUPjPFVQGGLJisxUJRenMgGolmwHu1ByRbpfiAUBCMVOrUlWzkjMYwijb-_afd_AMcMlZEyMPUOjWYpiKy1Zo2-Ahg&s=1

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել