ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ․ Ովքեր էին Երևանում մա հացած մայր և դուստրը․ ինչ էր պատահել իրականում

Այսօր՝ մարտի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի։ Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, որոնք հավանաբար նրանք մա հացել են օրեր առաջ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպ անություն»

(հանկարծամա հություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դ իակների դատաբժշկական փորձաքննություն, և պարզվում են մա հացածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
https://mediaroom.am/armenia/society/item/52716-2024-03-02-17-10-12.html

258 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն