ԱԺ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով թոշակառուների մասին՝ ասաց, որ տնտեսական քաղաքականության հիմքերից պետք է լինի նրանց տնտեսական ակտիվացումը:
Հա, 63-ը թոշակի տարիք ա, բայց առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անել. իսկ կարո՞ղ է 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիք է. ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը: Հանձնարարական եմ տվել, որ թոշակառուներին, 63 և բարձր տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք:
21-րդ դարում 63-ը, 65-ը, 70-ը, 75-ն ի՞նչ տարիք է»,- նշեց Փաշինյանը: «Թոշակառու, վերջ, ավարտվեց. ո՛չ, այդ մտածողությունից պետք է դուրս գանք: 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսվում է»,- հավելեց նա: