Ինչ է սպասվում շատ բացակայած աշակերտներին․ ո՞ր դեպքում կմնան նույն դասարանում․ նոր փոփոխություններ են առաջարկվում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած, բացակայող, ինչպես նաև՝ գովասանագրի արժանի աշակերտներին։

 

Ըստ այդմ, նախատեսվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:

 

Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից հետո առնվազն 2 առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով) ստացած լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:

Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով:

Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։

 

Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:

Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:

 

https://azatnews.am/news/23633/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել