Iravaban.net-ը հայտնում է, որ 2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
2023-2024 ուսումնական տարում՝
- Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ,
- Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ,
- Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ։
1 356 Views