26․02-03․03 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV

Մի շտապեք: Շաբաթվա առաջին օրերը կարող են ուզածի նման հաջող չդասավորվել: Եթե ինչ-որ բան չի ստացվում, մի հուզվեք, պար զապես մի փոքր սպասեք: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, շուտով կզգաք աստղերի աջակցությունը: Եվ ոչ միայն նրանց: Ազդեցիկ համախոհներ կհայտնվեն, որոնց աջակցությամբ դուք կհաղթեք մրցակիցներին, կկարողանաք զինաթափել թշնամիներին:

Շաբաթվա կեսից բարենպաստ շրջան կսկսվի, որը թույլ կտա օգտակար բաներ անել: Լավ կստացվի այն, ինչն առաջ ոչ մի կերպ չի հա ջողվել: Դուք ուշադիր կհետևեք շուրջը տեղի ունեցողին, շատ բան կսովորեք մյուսներից: Ժամանակին նկատած ուրիշների սխալները կօգնեն ձեզ խուսափել սեփական սխալներից:Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք սառնասրտ ությունը; Դա դուր կգա շրջապատողներին, շատերն ուրախ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից շփվելու հնարավորության համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե համբերությամբ զինվել, քանի որ անհրաժեշտ արդյունքներին հասնելը միանգամից չի ստացվի: Համառ ու հետևողական եղեք, քանի որ այդ հատկանիշների շնորհիվ անպայման կհասնեք ձեր ուզածին: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Աշխա տավայրում պիտի բարդ խնդիրներ լուծեք: Դրանցից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կօգնեն փորձված համախոհնե րը, իսկ ահա նոր ծանոթների հետ, որոնք համառորեն աջակցություն կառաջարկեն, արժե զգոն լինել:Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Երբեմն պետք է խառնվեք ուրիշների գործերին: Նման պահերին դուք կաշխատեք նրբանկատ լինել, և դա կհաջողվի: Նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդիկ նեղանալու առիթ չեն ունենա:Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Նախկինում լարված հարաբերությունները ավելի հարթ ու ներդաշնակ կդառնան: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք հանդիպել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Շատ բան հեշտ ու արագ կտրվի, ապրումների ու հուզումների առիթներ հազիվ թե ստեղծվեն: Դուք լավ գլուխ կհանեք ամենօրյա աշխատանքից և խուճապի չեք մատնվի, եթե հանկարծ պետք լինի լրիվ նոր բան ստանձնել: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, օգնել մտածածն իրագործելու հարցում: Համագործակցությունից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրո պատմություն սկսվել:Կարող եք զբաղվել ձեզ վաղուց հետաքրքրող բանով: Շաբ աթը հնարավորություն կտա կիրառում գտնել ձեր գիտելիքներին ու տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Շատ Երկվորյակների պետք կգա այն, ինչ ավելի վաղ էին սովորել:Շաբաթը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում այն չի սխալվի: Ինտուիցիան կհուշի, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից լավ է խուսափել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մանր-մունր թյուրիմացություններ, ինչպես նաև տարօրինակ ու զարմանալի պատահարներ հնարավոր են շաբաթվա սկզբին: Չի բաց առվում դրանց պատճառով պետք լինի վերամշակել ծրագրերն ու ինչ-որ բան հետաձգել: Միաժամանակ կհաջողվի պատասխաններ ստանալ բարդ հարցերին: Դա թույլ կտա խուսափել սխալներից, արագ ճիշտ որոշումներ ընդունել, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում:Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք այլ մարդկանց, կկռա հեք մի բան, ինչը նրանք չեն համարձակվում ասել: Նախկինում բացառապես գործնական հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Որոշ Խեցգետիններ կընկերանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել:Շաբաթը հարմար կլինի կենցաղա յին հարցերը լուծելու, տան համար անհրաժեշտ իրեր ընտրելու համար: Դուք հստակ կիմանաք, թե ինչն է իրականում պետք գալու մտե րիմներին, ուստի գումարը միայն պիտանի իրերի վրա կծախսեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Շաբաթվա առաջին օրերը հազիվ թե հարմար լինեն կարևոր գործեր սկսելու և լուրջ հարցերը լուծելու համար: Ծրագրերը կյանքի կոչելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք, համոզվեք, որ նպատակները ճիշտ եք դրել ու կարելի է դրանց հասնել հենց հիմա: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը, օրինակ՝ հին ընկերների ու համախոհների: Չի բացառվում նրանք ձեզ հուշեն՝ ինչպես գործեք:Շաբաթվա կեսից ավելի թեթև ու բարենպաստ շրջան կսկսվի: Աշխատանքը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք գործերից, պատասխաններ կգտնեք նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Չնայ ած գործեր սովորականից շատ կունենաք, ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կգտնեք շուրջը բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կանցնի: Դժվար կլինի մտքերը հավաքելն ու սեփական զգացմունքներից գլուխ հանելը: Ինչով էլ զբաղ վեք, պիտի հաճախ շեղվեք, իսկ հետո պիտի ձեզ վրա ջանքեր գործադրեք սկսածին վերադառնալու համար: Հնարավոր է նույնիսկ, որ ուզենաք պարզապես ամեն ինչ թողնել, և միայն կարգապահ լինելը ձեզ հետ կպահի այդ հակասական քայլից:լրիվ այլ կլինի շաբաթվա կեսը: Իսկապես հետաքրքիր գործեր կհայտնվեն: Պարզ կդառնա, որ եկել է ձեր ունակությունները ցույց տալու ժամանակը, և նման հնարավորությունը բաց թողնել չարժե: Ինտուիցիան կհուշի, որ արժե նախաձեռնող լինել և՛ գործնական, և՛ անձնական հարաբերութ յուններում:Շաբաթվա վերջին օրերը հաճելի կանցնեն: Գործերը լուրջ ջանքեր չեն պահանջի, շատ բան լավ կստացվի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան պիտի անեք: Լավ հասկանալով դա՝ դուք կփորձեք հնարավորինս շուտ որոշել ծրագրերը, այն, թե ինչ եք ստանձնելու առաջ ին հերթին: Բայց դա հեշտ չի լինի, անսպասելի նոր իրավիճակներ կստեղծվեն կամ զարմանալի իրադարձություններ տեղի կունենան: Իսկ դա նշանակում է, որ պիտի իմպրովիզներ անեք, հարմարվեք իրավիճակին, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի:Հին ծանոթները հաճույքով կօգնեն: Կարևոր չէ, թե ինչպիսին էին վերջերս ձեր հարաբերությունները: Եթե հաճախ էիք հանդիպում ու հաշտ էիք, հրաշալի է, իսկ եթե վաղուց չեք շփվել, էլի հոգ չէ: Փոխհասկացողությունը միակ բանն է, որն իսկապես կարև որ կլինի: Կարելի է վերականգնել հին կապերը, քանի որ դա դժվար չի լինելու:Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հար ցերը: Չի բացառվում եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Մի շտապեք ծախսել այս շաբաթ ստացածը, քանի որ ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ շաբաթ է սպասվում, բայց դուք բոլոր փորձությունները կհաղթահարեք: Այո, պիտի ոտքի վրա սովորեք, իմպրովիզներ անեք ու նոր բան մտածեք: Սկզբում դա հեշտ չի լինելու, հետո դուք դրական կտրամադրվեք, հունի մեջ կընկնեք ու կսկսեք հաճույք ստանալ տե ղի ունեցողից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կհանդիպեք, ավելի ուշ կարևոր դեր կխաղ ան ձեր կյանքում. աշխատեք նրանց վրա լավ տպավորություն թողնել:Կարող են նոր աշխատանքային առաջադրանքներ հայտնվել, որ ոշ Կարիճներ պիտի իրենց վրա վերցնեն ուրիշների համար պատասխանատվությունը: Ամեն անգամ դա անել չեք ուզենա, բայց բոլոր դեպքերում կհաջողվի: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, ստեղծված իրավիճակն ուսումնասիրելն ու մի քանի հնարավոր ություն համեմատելը:Մտերիմների հետ վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք կաշխատեք ցանկացած զրույց առավելագույնս խաղաղ վարել՝ ոչ ոքի չվիրավորելով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Դուք շատ բան պիտի անեք, բայց դա ձեզ կոգեշնչի, այլ ոչ թե կվախեցնի: Բարդ առաջադրանքները ոգևորությամբ կստանձնեք ու պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Օգնության կարող են հասնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ձեր կողմը կանցնեն ոչ վաղ անցյալի մրցակիցները, իսկ նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահ ատել են, կհասկանան, թե որքան են սխալվել: Գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում աշխատա նքի առաջարկները: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան զբաղվել մի բանով, ինչը վաղուց է հետաքրքրել իրենց: Շաբաթ վա առաջին կեսին հեշտ կլինի ինքնուրույն գործելը, երկրորդը բարենպաստ կլինի շփումների և խմբային աշխատանքի համար: Դուք հեշտությամբ կբացատրեք շրջապատողներին, թե ինչ եք ուզում իրենցից, մարդիկ էլ հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկների մեծ մասին:Այս շաբաթվա համար կարևոր եք ուղևորություններ ծրագրել: Դրանք հաջող կանցնեն, դրական հույզեր կպարգևեն ու երկար կհիշվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին դժվար կլինի դատարկ բաների պատճառով չբարկանալը: Դուք սովորականից սուր կարձագանքեք մանրուքներին, ապրումներ կունենաք մի բանի պատճառով, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք դրական տրամադրվել: Դա թույլ կտա տեսնել հնարավորություններ, որոնք նախկինում աննկատ են մնացել: Չի բացառվում վաղուց դրված նպատակին հասնելու հասարակ ու արդյունավետ եղանակ գտնեք:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի ու հեշտ կդասավորվի: Ձեզ շատ բան կուրախացնի: Աստղերը հաճելի անակնկալներ կմատուցեն, իրադարձություններ տեղի կունենան, որոնց վաղուց էիք սպասում: Այս շրջանը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար, շատ բան հեշտությամբ կտրվի: Խնդիրներ չեն առաջանա շփման մեջ: Հաջող կանցնեն գործնական բանա կցությունները, անձնական հանդիպումները ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդեն շաբաթվա սկզբին կզգաք, որ շատ բանի եք պատրաստ դրված նպատակներին հասնելու համար: Շրջապատողները միանգամ ից կհասկանան դա: Համախոհները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, թշնամիներն ու մրցակիցները կաշխատեն մի կողմ քաշվել ձեր ճանապարհից խնդիրներից խուսափելու համար: Կարող եք օգտվել բարենպաստ պահից բարդ մասնագիտական առաջադրանքն երը լուծելու, ոչ միայն ձեզ, այլև ձեր գործընկերների համար կարևոր գործում հաջողության հասնելու համար: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, համագործակցության բազմաթիվ առաջարկներ կստացվեն:Չարժե մոռանալ նաև հանգստի մասին: Էներգիա շատ կունենաք, բայց երբեմն ձեզ էլ է պետք դադարներ վերցնել, շեղվել գործերից: Այստեղ կօգնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հան դիպումները, որոնց հետ շփումները և՛ կոգեշնչեն, և՛ հետաքրքիր մտքեր կտան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող շաբաթ է: Կարող եք ոչ մի բանի համար չանհանգստանալ, զբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Ինտուիցիան կհուշի՝ ինչից արժե սկսել, իսկ ինչի վրա է լավ ավելի ուշ կենտրոնանալ: Դուք պատրաստ կլինեք սովորել շրջապատողներից, մարդիկ դա կգնա հատեն, հաճույքով կկիսվեն իրենց փորձով, խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Հաջող կանցնեն պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումները, դուք լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք:Ներդաշնակ կլինեն ան ձնական հարաբերությունները; Դատարկ բաների պատճառով կոնֆլիկտներ չեն լինի, կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Դուք շատ բաների հումորով կվերաբերվեք, դա շատ դուր կգա շրջապատողներին: Մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք, պատրաստ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ժամանակ անցկացնել ձեզ հետ: Շաբ աթվա վերջին օրերը հարմար կլինեն գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտե րիմներին:

 

26․02-03․03 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

1 410 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն