Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի համաձայն սահմանվում են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

 

Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ձմեռային արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով․Առաջին դասարան

 

2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան

 

2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան

 

2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Firavaban.net%2F536837.html%3Ffbclid%3DIwY2xjawOTvMhleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeMG9G6YL0t7ekJGYcCq4qz8611zUBMtjG_Qs1GBQaLrGRYKWsCvE1OJJKQNI_aem_BKO-5XfbcGbbMl19k4sUaQ&h=AT2oU6sqxTtCiY7Cs802eh6qxQXSIQipG4o8JiNW-4zvVz8-Zv8tIzlFRwx0Q1n0FaN871pmHWg9gtU-BFQduGIcoVOGvgtfPxqglR-QmryF95vb_byGnDatsbO84FU&s=1

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել