ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Դիլիջանի հրդեհների դեմ պայքարելու համար հավաքում ենք կամավորների խումբ. բոլորի օգնության կարիքը կա». Բնապահպանի տուն

Բնապահպանի տունը հայտարարություն է տարածել. «Հեռախոսահամարը` 093265576

Դիլիջանի հրդեհների դեմ պայքարելու համար հավաքում ենք կամավորների խումբ։ Օգնություն պետք է ոչ միայն դիլիջանցիներից, այլ նաև Հայաստանի մյուս ծայրերից։ Անտարբեր լինելու իրավունք չունենք։

Առաջին խումբը բարձրանալու է առավոտյան շուտ 06:00-ին Դիլիջանի կալցեվոյից` Միմինոյի արձանի մոտից։

Եթե ուշ եք հասնելու, ուրեմն զանգեք կամ եթե անհասանելի լինեմ ուղղակի սմս գրեք ինձ ու մենք օպերատիվ կերպով կազմակերպենք ձեր սար բարձրանալն ու կրակի մոտ հասնելը։

Բոլորի օգնության կարիքը կա, հրդեհի մասշտաբները մեծանում են։ Սա մեր երկիրն է, մեր բնությունը։

Խնդրում ենք վիդեոն տարածել ` հնարավորինս շատ մարդ հավաքելու համար»։

http://fb.watch/DCcogRwCJG/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել