Արտաշ Ասատրյանի դստեր հանգիստը`Բելգիայում. տեսեք`ինչպես է նրան դիմավորել Սեդրակի հարսը

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Ասատրյանների ընտանիքին՝ ներկայացնելով նրանց ընտանիքում տեղի ունեցող հատուկ իրադարձությունները։ Այժմ, առավել շատ ուշադրության կենտրոնում են գուսան Արամ Ասատրյանի թոռները։

Նրանք բավականին ակտիվ են իրենց սոցիալական էջերում, որտեղ էլ ցույց են տալիս, որ շարունակում են պապիկի գործը։ Վերջին մեկ տարվա ընթացքում բուռն քննարկվում էր Արտաշ Ասատրյանի ավագ դստեր՝ Սյուզիի շքեղ հարսանիքը, ապա, այս ընտանիքում տեղի ունեցած մեկ այլ ուրախ իրադարձություն՝ ամիսներ առաջ տեղի ունեցավ Սեդրակ Ասատրյանի որդուն նշանադրությունը։

Կրտսեր Արամ Ասատրյանի հարսանցուն ջերմ ու մտերմիկ հարաբերություն ունի Արտաշ Ասատրյանի դստեր հետ։ Աղջիկները միասին հաճախ են հրապարակումներ անում, միմյանց թանկարժեք նվերներ անում և անգամ ճամփորդում։ Աննան այս օրերին Բելգիայում էր, և ահա նրան է միացել նաև Սյուզին ու միայն տեսնդք, թե Աննան ինչպես է դիմավորել նրան։ «Ես շոյված եմ քո ջերմ ընդունելությամբ, շնորհակալ եմ»,-հրապարակմանը կից գրել էր Սյուզին։

https://mediaroom.am/armenia/society/item/52411-2024-02-21-12-58-01.html

8 002 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն