ՏԱՐԱԾԵԼ ՇՏԱՊ/ Թորքերը ուսանող երեխու են անցակետից տարել, երկրորդին էլ հարցաքննում են, սա արդեն վերջն է. արցախցի (Video)

24news.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

https://blognews.am/arm/press/839087/?fbclid=IwAR11Bo_ue2qzxR8GH5Nxnef9_BeVjR4LnuMCkHm1csoZIPixD8ETgLI4tWY

1 766 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն