Խոշոր ու ողբերգական վթար, մшhшցել է առնվազն 42 մարդ (տեսանյութ, լուսանկար)

Սաուդյան Արաբիայում խոշոր ու ողբերգական վթար է եղել։ Մահացել է առնվազն 42 հնդիկ ուխտավոր։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Մեքքայից Մեդինա ուղևորվող ավտոբուսը բախվել է դիզելային վառելիք տանող բեռնատարի։

 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ շատ ուղևորներ տեղում մահացել են, իսկ մի քանիսը ծանր վիրավորվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները արագ ժամանել են դեպքի վայր՝ իրականացնելով փրկարարական գործողություններ և բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին։

https://www.facebook.com/share/p/189MsQdAfp/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել