Բժիշկ Դավիթ Դալլաքյանը լքել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն. նա այդ մասին տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։
«23 տարի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, բառացիորեն այն իմ տունը համարելով, աշխատելուց և մշտապես ամեն հնարավորն ու անհնարինը պացիենտների համար անելուց, ու բոլոր հնարավոր նորարարական մոտեցումները կլինիկայում ներդնելուց հետո, հիվանդանոցի ներկայիս «ղեկավարը» բարդագույն պացիենտին՝ բազմիցս վիրահատված Մոսինյան Վահեին, լավագույն հնարավոր տարբերակով բուժելու համար, որոշեց շինծու մեղադրանքների հիման վրա ինձ 07.11.2025 անվստահության հիմքով ազատել աշխատանքից՝ մինչ այդ տալով համանման շինծու և անհիմն նկատողություններ։ Վերջիններս իհարկե բողոքարկված են համապատաասխան կառույցներում և արդեն իսկ ստացվել է համապատասխան եզրակացություն դրանց խախտումով լինելու մասին։
Անչափ շնորհակալ եմ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ- ի իմ բոլոր գործընկերներին բազմամյա համատեղ աշխատանքի, Ձեր ժամանակի, համբերության, կյանքի փորձի, վստահության, երջանկության ու դժվարին պահերը ինձ հետ կիսելու համար։
Իմ գործունեությունը արդեն իսկ շարունակում եմ Մուրացան համալսարանական համալիրի մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ, Արտակ Գեւորգյանի և մայր բուհի իմ հարգելի գործընկերների հետ միասին։
Բոլոր այն պացիենտներին, ովքեր նախկինում դիմում էին մեզ ՍԱԲԿ -ում կխնդրեմ այսուհետ մոտենալ «Մուրացան» համալսարանական համալիր իրենց բարձրակարգ բուժօգնությունը՝ բարեհամբույր ու սրտացավ անձնակազմի կողմից ստանալու համար։
Շնորհակալ եմ ԵՊԲՀ ռեկտոր պարոն Արմեն Մուրադյանին, կլինիկաների աշխատանքի գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին ու գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանին վստահության համար»,– գրել է նա։

https://www.facebook.com/share/14RBeHz8ETb/