Արտակարգ դեպք՝ Երևանում. Աշակերտները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում:

Վերջիններս ուսումնական հաստատության աշխատակիցների հետ տարհանել են սովորողներին:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

169 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն