Հայտնի է պա յթյունի հետևանքով մա հացածների ինքնությունը

Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին տեղափոխվում է կնոջ դ ին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դ ին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունից զո հված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: «Հարեւաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

1 035 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն