Բա խվել են Zil և Ford մակնիշի ավտոմեքենաները․ արգելափակված վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից

Փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են Zil մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1970 թ.) և Ford մակնիշի բեռնատարը (վարորդ Հ․ Զ․, ծնված 1985 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակի օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Իրավաբան.net
521 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն